AM | RU
USD
EUR
RUB

Հայոց արքաների ու թագուհիների պատկերներով հուշանվերները շուկայում կլինեն ապրիլի կեսերին. գաղափարի հեղինակը վարչապետն է

 
 

Հայաստանում մեկնարկել է թեմատիկ hուշանվերների արտադրություն, որոնք շուկա կհանվեն ապրիլի կեսերին: Հայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերների արտադրության գաղափարը ՀՀ վարչապետ, «Բիզնես Արմենիայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին է։

Ինչպես տեղեկացրին «Բիզնես Արմենիայի» հասարակության հետ կապերի բաժնից, Տիգրան Մեծի, Փառանձեմ թագուհու, Հայկ նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով արտադրություն են մտել 15 անուն հուշանվերներ. թեյի տեսականի, բաժակ, ափսե, կրծքանշան, մագնիս, էջանշան, բացիկ, նոթատետրեր, շոկոլադ, շապիկ, նորածինների ներքնազգեստ, արծաթե թևնոց, փայտե շրջանակով նկար, խճանկար։

Դիզայներ Գայանե Դանիելյանը հատուկ այս նախագծի համար մշակել է ®«Թագ» ապրանքանիշը, տրամադրել անհատույց օգտագործման։ ®«Թագ»-ը խթանող նյութերի համար հատուկ երաժշտություն է գրել Սերժ Սիմոնյանը (DJ Serjo): Պետություն-մասնավոր համագործակցությամբ ծրագիրն իրականացնում է «47 դիզայն» ընկերությունը, որը մշակել է հուշանվերների կերպարների պատկերները և արդեն սկսել արտադրությունը։

«Բիզնես Արմենիան» ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու և այլ կառույցների հետ համագործակցությամբ 50 վաճառակետեր է հատկացրել զբոսաշրջային վայրերում, պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ։ Հուշանվերները կարտահանվեն Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա։

«Սա ծրագիր է, որը փոքր հուշանվերների արտադրությունը նոր մակարդակի կբարձրացնի՝ դառնալով արտահանման ևս մեկ ճյուղ՝ մեր ավանդականներից բացի»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Հուշանվերային արտադրությունը լավագույնս իրականացնելու համար ընտրել ենք գործող 3 արտադրամաս, որոնցում, ընդհանուր առմամբ, 22 նոր աշխատատեղ ենք ստեղծել։ Արդյունքում ստացել ենք ճանաչողական, կրթական նշանակություն ունեցող նմուշներ, որոնք, շատերը կցանկանան ունենալ»,-ասել է «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանը։

«Յուրաքանչյուր հուշանվեր ուղեկցվում է եռալեզու տեղեկատվությամբ։ Դրանք, մասնավորապես, զբոսաշրջիկների հետ մեկ ընդհանուր ձայնով են «խոսելու» Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մասին, բարձրացնելու են հուշանվերային ինդուստրիայի արդյունավետությունն ու մակարդակը, և Հայաստանը ճանաչել են տալու նաև ®«Թագ»-ով»,-նշել է «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«47 դիզայն» ընկերությունը տարբեր ոճերի հուշանվերների արտադրություն իրականացնում է 2015-ից։ Ստեղծվող նմուշների վրա, ըստ անհրաժեշտության, աշխատում են պատմաբաններ, հոգեբաններ, դիզայներներ, նկարիչներ, 3D մոդելավորողն

Լրահոս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին ԱԺ-ն հոկտեմբերի 22-ին կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Գեղամ Գևորգյանին Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու Երթևեկության կանոնների փոփոխություն Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը «Ժողովուրդ». Հրաժարականը՝ այսօր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan