Հայոց արքաների ու թագուհիների պատկերներով հուշանվերները շուկայում կլինեն ապրիլի կեսերին. գաղափարի հեղինակը վարչապետն է

Հայոց արքաների ու թագուհիների պատկերներով հուշանվերները շուկայում կլինեն ապրիլի կեսերին. գաղափարի հեղինակը վարչապետն է

Հայաստանում մեկնարկել է թեմատիկ hուշանվերների արտադրություն, որոնք շուկա կհանվեն ապրիլի կեսերին: Հայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերների արտադրության գաղափարը ՀՀ վարչապետ, «Բիզնես Արմենիայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանին է։

Ինչպես տեղեկացրին «Բիզնես Արմենիայի» հասարակության հետ կապերի բաժնից, Տիգրան Մեծի, Փառանձեմ թագուհու, Հայկ նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով արտադրություն են մտել 15 անուն հուշանվերներ. թեյի տեսականի, բաժակ, ափսե, կրծքանշան, մագնիս, էջանշան, բացիկ, նոթատետրեր, շոկոլադ, շապիկ, նորածինների ներքնազգեստ, արծաթե թևնոց, փայտե շրջանակով նկար, խճանկար։

Դիզայներ Գայանե Դանիելյանը հատուկ այս նախագծի համար մշակել է ®«Թագ» ապրանքանիշը, տրամադրել անհատույց օգտագործման։ ®«Թագ»-ը խթանող նյութերի համար հատուկ երաժշտություն է գրել Սերժ Սիմոնյանը (DJ Serjo): Պետություն-մասնավոր համագործակցությամբ ծրագիրն իրականացնում է «47 դիզայն» ընկերությունը, որը մշակել է հուշանվերների կերպարների պատկերները և արդեն սկսել արտադրությունը։

«Բիզնես Արմենիան» ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու և այլ կառույցների հետ համագործակցությամբ 50 վաճառակետեր է հատկացրել զբոսաշրջային վայրերում, պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ։ Հուշանվերները կարտահանվեն Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա։

«Սա ծրագիր է, որը փոքր հուշանվերների արտադրությունը նոր մակարդակի կբարձրացնի՝ դառնալով արտահանման ևս մեկ ճյուղ՝ մեր ավանդականներից բացի»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Հուշանվերային արտադրությունը լավագույնս իրականացնելու համար ընտրել ենք գործող 3 արտադրամաս, որոնցում, ընդհանուր առմամբ, 22 նոր աշխատատեղ ենք ստեղծել։ Արդյունքում ստացել ենք ճանաչողական, կրթական նշանակություն ունեցող նմուշներ, որոնք, շատերը կցանկանան ունենալ»,-ասել է «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանը։

«Յուրաքանչյուր հուշանվեր ուղեկցվում է եռալեզու տեղեկատվությամբ։ Դրանք, մասնավորապես, զբոսաշրջիկների հետ մեկ ընդհանուր ձայնով են «խոսելու» Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մասին, բարձրացնելու են հուշանվերային ինդուստրիայի արդյունավետությունն ու մակարդակը, և Հայաստանը ճանաչել են տալու նաև ®«Թագ»-ով»,-նշել է «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«47 դիզայն» ընկերությունը տարբեր ոճերի հուշանվերների արտադրություն իրականացնում է 2015-ից։ Ստեղծվող նմուշների վրա, ըստ անհրաժեշտության, աշխատում են պատմաբաններ, հոգեբաններ, դիզայներներ, նկարիչներ, 3D մոդելավորողն

Հետևեք մեզ նաև Telegram-ում