Մոսկվայի «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լայֆ» պարբերականը, հրդեհի արդյունքում նախնական տեղեկություններով երկու մարդ է տուժել, որոնցից մեկը հրշեջ է: Շենքից տարհանվել է 115 մարդ:

Հրդեհը համարվել է 2-րդ աստիճանի բարդության: Առևտրի կենտրոնը բացվել է 2009-ին: Կենտրոնում են տեղակայված մանկական հագուստի, կոշիկի, սայլակների, մանկական կահույքի, սննդի խանութներ: Վերջին հարկում գործում է «Աֆինա» ակումբը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում