AM | RU
USD
EUR
RUB

Այս տարին խորհրդանշող թռչունը սովորական կկուն է

 
 

Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2018» բաց քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սովորական կկուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միությունից, թեկնածու թռչուններն էին կարմրագլուխ սուզաբադը (190 ձայն), փոքր ջրցուլը (201 ձայն), ժայռային փոքր սիտեղը (352 ձայն), ամուրիկը (421 ձայն), ջրարծիվը (702 ձայն) և սովորական կկուն (1091ձայն):

Բաց քվեարկությունը մեկնարկել է անցած տարվա հոկտեմբերին: Հարցմանը մասնակցել է 2957 հոգի ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Այս տարի առավել ակտիվ էին Երևանը և Շիրակի մարզը:

Սովորական կկուն աղավնու մեծության, գրեթե ամբողջովին մոխրագույն թռչուն է` ծածկված պղտոր-սպիտակ բծերով: Մարմնի երկարությունը 32–61 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–150 գ: Կկվին կարելի է հանդիպել գրեթե ամենուրեք` անտառում, բաց տարածքներում, լեռների լանջերին: Սնվում է միջատներով: Կկուները բույն չեն կառուցում, նրանք ուղղակիորեն իրենց ձվերը դնում են այլ թռչունների բներում` ձվերի գույնը նմանեցնելով բնի տիրոջ ձվերի գույնին: Սովորաբար կկվի ձագը դուրս է գալիս ձվից առաջինը և բնից գցում մնացած ձվերն ու ձագերին: Հասուն թռչունները չեն խնամում իրենց ձագերին:

Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2009 թ., Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է «Տարվա թռչուն» խորագրով միջոցառումը, որն անց է կացվում հանրային քվեարկության միջոցով: «Տարվա թռչնի» ընտրության հիմնական չափանիշներով թռչունը պետք է ճանաչելի լինի բոլորի կողմից, պետք է լինի հեշտ տեսանելի եւ պահպանության կարիք պետք է ունենա:

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել բնական ռեսուրսների և թռչունների հանրային գնահատականը` մասնավորապես ընտրելով կոնկրետ թռչնատեսակների և այդ ձևով փորձել էլ ավելի բարձրացնել հասարակության հետաքրքրությունը այդ տեսակների պահպանության հանդեպ:

2017 թվականը խորհրդանշող թռչնատեսակը փոքր տատրակն էր:

Լրահոս
Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունները Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը ԱդեկվաԴ թիմի անդամներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Հայաստան «Հրապարակ». Փաշինյանի ուսապարկի պարունակության և ճակատագրի մասին անվտանգության աշխատակիցը՝ «No comment» «Ժամանակ». Կոստանյանը կմեկնի արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի «Հրապարակ». Դվին Հյուրանոցը ռեբրենդիգի արդյունքում կարող է անունը փոխել՝ դառնալով «Դավիթ Բեկ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan