AM | RU
USD
EUR
RUB

Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է տարածաշրջանում. քաղաքագետ

 
 

Թուրքիան, բացի քաղաքական աջակցությունից, շատ գործուն մասնակցություն է ունենում Ադրբեջանի կայացմանը, սպառազինման աստիճանի մեծացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Թուրքիան այլեւս չի թաքցնում իր մոտեցումը Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի նկատմամբ: Հենց Արցախյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ բոլորս գիտենք Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին, այսինքն՝ որևէ միջնորդական կամ հավասարակշռված մոտեցում այնտեղ չկա»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ բացի ռազմաքաղաքական համագործակցությունից, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ բարձր է նաեւ տնտեսական համագործակցության մակարդակը:

«Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ավելի մեծ դերակատարում ունենա միջտարածաշրջանային տարբեր նախագծերում՝ լինեն դրանք տնտեսական, քաղաքական, թե ռազմական համագործակցության նախագծեր»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական համագործակցության ռիսկերից պաշտպանվելու տարբերակները շատ են, որոնցից առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորը տարածաշրջանային անվտանգության այն համակարգն է, որին միացել է Հայաստանը՝ մասնավորապես, խոսքը ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մասին է:

«Հայկական հարցը, որպես Թուրքիայի ակտիվությունը զսպող մեխանիզմ, աշխատող է, եւ եթե Թուրքիան ցանկանում է հարաբերություններ պահպանել Արեւմուտքի հետ, գոնե ամենակենսական անհրաժեշտության հարաբերությունները, ստիպված կլինի ետ մնալ ագրեսիվ քաղաքականության ավելի խորացումից, որովհետև արժեհամակարգային տիրույթում են սկսում հարցերը դիտարկել»,- ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ պաշտպանության ոչ պակաս կարեւոր մյուս մեխանիզմը, որ կարելի է կիրառել, այն է՝ ցույց տալ աշխարհին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ թուրքական գործոնը Կովկասում ուժեղանում է, Ադրբեջանը ներկայացնել որպես Թուրքիայի շարունակություն այս տարածաշրջանում, հասկացնել, որ եթե բուն միջամտության հնարավորությունից Թուրքիան զրկված է, օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա Ադրբեջանի միջոցով Թուրքիան շատ ակտիվ գործում է:

«Կարծում եմ՝ այս թեզը հասկանալի և ընկալելի կլինի, կստիպի միջազգային հանրությանը մշակել Թուրքիայի ակտիվությունը զսպելու նոր մեխանիզմներ և դրանով առաջ շարժվել, ինչը, սակայն, դժվար կլինի, քանի որ Թուրքիան սկսել է կարողանալ պայմանավորվել նրանց հետ, իր շահը առաջ տանել»,- նշեց քաղաքագետը:

Լրահոս
ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից. «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan