Արցախի Նախագահը Ստեփանակերտում և Շուշիում այցելել է վարչական, ուսումնական հաստատություններ և կառուցվող օբյեկտներ

Արցախի Նախագահը Ստեփանակերտում և Շուշիում այցելել է վարչական, ուսումնական հաստատություններ և կառուցվող օբյեկտներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում եւ Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին եւ անելիքներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը բարձր որակով եւ նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում