«Հրապարակ». Արմեն Սարգսյանը երդմնակալությանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը երդմնակալությանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու

«Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը: Ընդունում, տեղավորում են արտերկրից ժամանող հյուրերին, զբաղվում կազմակերպչական աշխատանքներով, որոշում նստելու տեղերը: Արմեն Սարգսյանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու, հիմնականում` սփյուռքահայ երիտասարդներ: «Նախագահը ոչ մի երկրի նախագահի, արտաքին գործերի նախարա­րի չի հրավիրել, ինքը ցանկացել է, որ ինաուգուրացիային ներկա լինեն արտերկրում ապրող հայեր, երիտասարդներ, քանի որ միշտ ասում է, որ ես արտասահմանցիների նախագահը չեմ, այլ` հայե­րի»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, Մարզահամերգային համալիրում 1200 հոգի է տեղավորվում, և եթե Արմեն Սարգսյանը 500 անձնական հյուր ունի, ապա պետական մի շարք պրոտոկոլներ դուրս կմնան ցանկից: Նշենք, որ պետությունների ղեկավարներ չեն եղել նաև Սերժ Սարգսյանի ինաուգուրացիաների ժամանակ:

Ներկա կլինեն Ա. Սարգսյանի մտերիմները` Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Ռուբեն Վարդանյանը: Սպասում են նաև նախագահի տիկնոջը` Նունեին, և որդիներին` Հայկին ու Վարդանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում