«Ժողովուրդ». Կառավարության վերջին նիստ. անորոշություն և ճամպրուկային տրամադրություն

«Ժողովուրդ». Կառավարության վերջին նիստ. անորոշություն և ճամպրուկային տրամադրություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն էր. երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալությունից հետո ստանձնի իր պարտականությունները, գործադիրը հրաժարական կտա: Եվ չնայած երեկ Կարապետյանը կառավարության անդամներին «աչքալուսանք» տվեց, թե շատ չուրախանան՝ միասին աշխատելու են, սակայն նկատենք, որ երեկ շատերի մոտ անորոշության և ճամպրուկային տրամադրություն էր, խոսքը բոլոր օղակների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառավարության աշխատակազմի մի շարք աշխատակիցների մասին էր:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանցից շատերն արդեն տեսել են իրենց գլխի ճարն ու նոր աշխատանք գտել, ոմանք էլ մտմտում են՝ փնտրելով նոր աշխաստանք:

Ըստ ամենայնի, հենց Կարեն Կարապետյանն է նշանակվելու առաջին փոխվարչապետ և մնալու է այդ շենքում, բնականաբար, չի ունենա այնպիսի աշխատակազմ, ինչպիսին այժմ է:

Բացի այդ էլ վարչապետ նշանակվելով` Սերժ Սարգսյանն իր կադրերին «կբերի» իր հետ: Պատահական չէ, որ երեկ նա միանգամից իր երեք խորհրդականներին էր աշխատանքից ազատել՝ իհարկե, հետագայում նրանց արդեն իր աշխատակազմում ներառելու հեռանկարով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում