«Իրատես». Ո՞րն է Մարուքյանի ու Նիկոլի «վեճի» առարկան

«Իրատես». Ո՞րն է Մարուքյանի ու Նիկոլի «վեճի» առարկան

«Իրատես»-ը գրում է. «Մեկ «հավելումով» նոր սերունդ «պատրաստելու» հեռանկարով վարչապետության գնացող Սերժ Սարգսյանի մտքերն առնչվել են ոչ միայն ոսկրացած-անշարժացած ՀՀԿ-ին, այլև մնացյալ քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը: Եվ որ Էդմոն Մարուքյանը հենց այնպես չէր «գցել» վերահսկողական և մնացյալ մարմիններում ընդդիմության քվոտայի ապահովման հարցը:

Ասում են նաև, թե չի բացառվում, որ ժամանակ անց իշխանությունները գնան նման քայլի, իհարկե` ժողովրդավարական պատրանք, սերնդային «նոր մտածողություն» «սերմանելու» տեսանկյունից, որի գործիքակազմը պետք է լինի ինստիտուցիոնալ-քաղաքակիրթ-կանխատեսելի, այն է` «նորովի» և ոչ փողոցային պայքարը նախընտրող ընդդիմությունը: Ի դեպ, այս մասին խորհրդարանում ակնարկներ էր արել նաև Գևորգ Կոստանյանը: Եվ Մարուքյանի ու Նիկոլի «վեճն» առաջին հերթին այս «գետնին» վրա է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում