Հայաստանում արվող ցանկացած ներդրում ապահով է և պաշտպանված

Հայաստանում արվող ցանկացած ներդրում ապահով է և պաշտպանված

Հայաստանն ունի բոլոր որակները՝ գրավիչ ուղղություն լինելու Ծոցի երկրներից կամ ցանկացած այլ վայրից զբոսաշրջիկների համար: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄԷ քաղաքացիների համար հանել է մուտքի պարտադիր վիզան, իսկ լեզվական հարցն այստեղ հեշտորեն լուծվում է: «Երկիրն ունի հարուստ պատմական ու մշակութային ժառանգություն և հիասքանչ բնություն, ինչպես նաև մեղմ եղանակ ողջ տարվա ընթացքում: Մենք հիմնել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքները և զբոսաշրջիկներն ունեն տարբեր տարբերակներ վայելելու այդ ամենը. ամեն բան հասանելի է: Թե՛ Երևանը, թե՛ Հայաստանը բացարձակապես անվտանգ են»,- նշել է Սարգսյանը:

Դիմելով պոտենցիալ ներդրողներին՝ ՀՀ Նախագահն ընդգծել է, որ որպես փոքր երկիր` Հայաստանում առավելություն կա՝ անհատական աշխատանք տանելու յուրաքանչյուր խոշոր ներդրողի հետ, ով ժամանում է: «Մենք ներդրողներին տալիս ենք առավելություններ և հարկային արտոնություններ, երբ նրանց նոր ձեռնարկություններն արտադրում են ապրանքներ, որոնք այստեղ նախկինում արտադրված չեն եղել: Հայաստանում արվող ցանկացած ներդրում ապահով է և պաշտպանված»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում