Մեծ Բրիտանիայում ուժի մեջ Է մտնում «շաքարի հարկը»

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ Է մտնում «շաքարի հարկը»

Մեծ Բրիտանիայում ապրիլի 6-ին գործողության մեջ Է մտնում այսպես կոչված «շաքարի հարկը» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրողների համար, որոնք գերազանցում են արտադրանքի մեջ շաքարի պարունակության նորման:

Բրիտանիայի իշխանություններն այսպիսով ցանկանում են կրճատել չափազանց քաղցր ըմպելիքների թողարկումը, որոնք հանգեցնում են ճարպակալման, առաջին հերթին երեխաների մոտ:

Հարկը կգանձվի 100 միլիլիտր հեղուկի հաշվով 5 գրամից ավելի շաքար պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքներից: Այն դեպքում, եթե ըմպելիքը պարունակում Է 8 տոկոսից ավելի շաքար, կգանձվի հարկի բարձր գումար: Ըստ որում հարկման չեն ենթարկվի կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ սննդակարգի համար: Հավաքված միջոցները պլանավորվում Է ուղղորդել դպրոցահասակ երեխաների ֆիզիկական ակտիվության եւ հավասարակշռված սննդի խրախուսման ծրագրերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում