AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն արդեն հասել է կայուն զարգացման նպատակներից մեկին. Համաշխարհային բանկի ներկայացուցիչ

 
 

Հայաստանն արդեն հասել է «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակներից մեկին: Էականորեն նվազել է հատկապես մայրական մահացության ցուցանիշը: Առողջապահության համաշխարհային օրվան՝ ապրիլի 7-ին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Լիրե Էրսադոն:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանի ձեռքբերումներում մեր փոքր մասնաբաժինն ենք ունեցել: Առանցքային բարեփոխումներ են տեղի ունեցել առողջության առաջնային պահպանման օղակում: Հնարավորություն է ընձեռվել բարձրացնել նաև մատուցվող ծառայությունների որակը: Հայաստանը հասել է արդեն կայուն զարգացման նպատակներից մեկին՝ մահացության, հատկապես մայրական մակարդակի նվազմանը: Եվ դա համեմատելի է զարգացած երկրների ցուցանիշների հետ»,-ասաց էրսադոն:

Նա առանձնացրեց նաև մի շարք ձեռքբերումներ, որոնք կարևոր են հետագա աշխատանքների համար: Առաջինը՝մարդկանց ֆինանասական աջակցությունն է առողջապահական ծախսերի մեծ ազդեցությունից: «Կարևոր է պետական պատվերի առկայությունը, որը հիմնականում ուղղված է սոցիալապես անապահով անձանց: Ծայրահեղ աղքատները վճարումներ չեն կատարում, քանի որ դրանք ֆինանսավորվում են պետպատվերի շրջանակում: Եթե կան խոցելի խմբեր, որոնք դուրս եմ մնացել, անպայման ևս կընդգրկվեն»,-նշեց նա:

Լիրե Էրսադոն խոսեց նաև համակարգում նկատած բացերի և մարտահրավերների մասին: Սոցիալապես անապահովներն օգտվում են պետպատվերով բժշկական ծառայություններից, սակայն, ցավոք, այն չի ապահովում առողջապահական ծառայությունների ամբողջական ծածկույթ: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նաև ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտություն տեսավ: Առողջապահական ծառայությունների համար մարդիկ հիմնականում վճարում են իրենց գրպանից: Թեև գործում է նաև պետպատվերի համակարգը, սակայն մարդու գրպանից կատարվող վճարումները Հայաստանում մնում են բավականին բարձր: «Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձվի առողջապահության բյուջեի մեծացմանը, ինչն էլ կնպաստի ոչ միայն մարդկանց գրպանից վճարումների կրճատմանը, այլ նաև մի շարք առողջապահական խնդիրների լուծմանը»-եզրափակեց Էրսադոն:

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից: Դրանով երկրները համախմբում են իրենց ջանքերը՝ վերացնելու մի շարք գլոբալ խնդիրներ:

Լրահոս
Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունները Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը ԱդեկվաԴ թիմի անդամներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը վերսկսեց իր աշխատանքները ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Հայաստան «Հրապարակ». Փաշինյանի ուսապարկի պարունակության և ճակատագրի մասին անվտանգության աշխատակիցը՝ «No comment» «Ժամանակ». Կոստանյանը կմեկնի արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի «Հրապարակ». Դվին Հյուրանոցը ռեբրենդիգի արդյունքում կարող է անունը փոխել՝ դառնալով «Դավիթ Բեկ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan