«Ժամանակ». Պատգամավորներն ասելու են՝ իրենք կողմ են, թե դեմ առաջադրված թեկնածուին, հաշվիչ հանձնաժողովը հավելու է

«Ժամանակ». Պատգամավորներն ասելու են՝ իրենք կողմ են, թե դեմ առաջադրված թեկնածուին, հաշվիչ հանձնաժողովը հավելու է

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի քվեարկությունը խորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով:

«Այսինքն՝ ոչ թե պատգամավորները սեղմելու են կողմ կամ դեմ կոճակները, այլ նրանցից յուրաքանչյուրը ասելու՝ ինքը կողմ է, թե դեմ առաջադրված թեկնածուին, իսկ հաշվիչ հանձնաժողովը հաշվելու և գրանցելու է քվեարկության արդյունքները:

Եթե քվեարկությունն իսկապես տեղի ունենա այդ ռեժիմով, ապա դեմ արտահայտվողների քանակն անհամեմատ կնվազի, որովհետև մի բան է սեղմել դեմ կոճակը, մի բան է ասել, որ դու դեմ ես Սերժ Սարգսյանին»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում