Աղվան Վարդանյանը վստահ է` ունենալու ենք ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր

Աղվան Վարդանյանը վստահ է` ունենալու ենք ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխություններն արդեն նկատելի են: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ցանկացողները կտեսնեն` մեր երկրում իսկապես որակական արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Ես կարծում եմ, որ նույն տեմպերով շարունակելու, պատասխանատու լինելու պարագայում չի ուշանա ամենօրյա հարցի պատասխանը, թե ե՞րբ են հասարակ քաղաքացիները զգալու այդ փոփոխությունները»,- նշեց Վարդանյանը` շեշտելով, որ դրա համար ժամանակ է հարկավոր:

Աղվան Վարդանյանը վստահ է, որ ունենալու ենք հրաշալի, ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում