Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունները կիսում են կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում