«Հրապարակ». ՀՀԿ օդիոզները չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ

«Հրապարակ». ՀՀԿ օդիոզները չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ դահլիճը ողջունում էր Արմեն Սարգսյանի մուտքը, ՀՀԿ օդիոզները՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան և այլն, չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ, ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը։ Իսկ գեներալները, էկրանի վրա իրենց տեսնելով, ուրախացած մատով ցույց էին տալիս իրար՝ վայ, մեզ են ցույց տալիս։

Երդմնակալությանը չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը։ «Ծառուկյանը Հայաստանում չէ, մասնավոր այցով գտնվում է արտերկրում, այդ պատճառով էլ չի մասնակցել»,- ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Դահլիճում էին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն Կարամանուկյանը և այլ հին ու նոր դեմքեր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում