Քաղտեխնոլոգն Արմեն Սարգսյանի անձն ընդունելի է համարում բոլոր քաղաքական ուժերի համար

Քաղտեխնոլոգն Արմեն Սարգսյանի անձն ընդունելի է համարում բոլոր քաղաքական ուժերի համար

ՀՀ նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի անձն ընդունելի և կոմպրոմիսային էր բոլորի համար: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Արմեն Սարգսյանի անձն այնպիսին էր, որ նա ընդունելի և կոմպրոմիսային էր գրեթե բոլորի համար: Դրա մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն (ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար) էր ասում՝ թեև առաջ էր քաշում նաև փաստաթղթերի հետ կապված որոշ հարցեր»,-ասաց Քոչարյանն ու հավելեց՝ ընդ որում կարծում եմ կոմպրոմիսային էր բոլորի համար՝ ինչպես ներսում, այնպես էլ դրսում:

Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխություններով նախագահները մեծ գործառույթներ չեն ունենալու: Երկիրն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Քոչարյանն ինչևէ չբացառեց, որ Նախագահ Արմեն Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ կօգտագործի իր լայն կապերը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնի ստանձնման կապակցությամբ շնորհավորել էր Նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երդմնակալության արարողությանը ներկա չէր, Քոչարյանն ասաց՝ փոխարենը ներկա էին առաջին նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը և այդ թիմից շատ այլ մարդիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում