Քաղտեխնոլոգը Կարեն Կարապետյանին առաջիկայում տեսնում է տնտեսության կառավարման ոլորտում

Քաղտեխնոլոգը Կարեն Կարապետյանին առաջիկայում տեսնում է տնտեսության կառավարման ոլորտում

Կարեն Կարապետյանի՝ վարչապետ լինելու ժամանակում տնտեսությունում առաջընթաց է գրանցվել: Հետևաբար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Կարապետյանը կադրային փոփոխությունների արդյունքում կշարունակի մնալ տնտեսության ոլորտում: Քոչարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ տնտեսությունում առաջընթաց է գրանցվել վերջին մեկուկես տարում: Վիճակագրական տվյալներն այդ մասին են փաստում: Տուրիզմի զարգացումը ևս ակնհայտ է մեզ համար: Վերջին երկու տարում կտրուկ աճ է գրանցվել»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա կարծիքով, զբոսաշրջության աճն էլ հանգեցրել է ռեստորանների, փոքր խանութների, տուրիստական տարբեր կազմակեպությունների ավելացմանը:

«Տնտեսությունում զգալի աճ է գրանցվել: Հետևաբար, կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կմնա տնտեսության բնագավառում: Հանրապետական կուսակցությունը ևս ֆիքսել է, որ նա տնտեսության մեջ բարձր մակարդակի է հասել»,-եզրափակեց Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում