AM | RU
USD
EUR
RUB

Բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու համար պետք է անընդհատ քրտնաջան աշխատել

 
 
 

Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեպի երկիր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում կարևորում է ներդրողների համար թափանցիկ իրավական դաշտի և հաջողված բիզնես օրինակների ապահովումը:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է չորրորդ նախագահը: «Դեպի Հայաստան արևմտյան ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա` ինչ է իրեն սպասում, ինչ պայմաններում պետք է ինքն աշխատի, ինչպիսին է երկրի օրենսդրությունն ու պրակտիկան, որում պատրաստվում է ներդրում կատարել: Իսկ բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու համար պետք է անընդհատ քրտնաջան աշխատել»,-նշել է նախագահը: Նրա խոսքով` երկրի տնտեսական ու ներդրումային գրավչության տեսանկյունից կարևոր են օրենքի գերակայության հետագա ամրապնդումն ու օրենքի առջև բոլորի հավասարության հաստատումը, որը, ըստ Արմեն Սարգսյանի, կախված է ոչ միայն պետությունից, նաև քաղաքացներից, հասարակությունից, գործարար հանրույթից:

Անդրադառնալով աշխարհով մեծ ապրող ու գործող հայկական սփյուռքին` Արմեն Սարգսյանը նկատել է, որ հայ առևտրականները դեռևս հին ժամանակներից գործարար կապեր են հաստատել հեռավոր ափերում` Հնդկաստանից Իրան, Ամերիկայից Ավստրալիա՝ վստահորեն «յուրացնելով» նոր երկրներ ու մայրցամաքներ: «Սակայն արևմտյան սփյուռքի հիմնական մասը ձևավորվել է, երբ հայերը ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին: Այսօր մեր հայրենակիցներն ապրում են գործնականում բոլոր մայրցամաքներում, աշխարհի 100 երկրներում նրանք ակտիվորեն ներգրավված են տեղի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում»:

Չորրորդ նախագահը կարևորել է ոչ միայն պետության կողմից սփյուռքում ապրող իր զավակներին աջակցելը, նաև սփյուռքին դեպի Հայաստան լայնորեն ներգրավելը: «Ես ինքս ապրել եմ արտասահմանում շուրջ 30 տարի և սեփական փորձով գիտեմ սփյուռքի հոգսերի, ձգտումների և խնդիրների մասին»,-եզրափակել է նա:

Լրահոս
Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Երևանում ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում ոստիկանության բաժին տարված անչափահասներին Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում Ժամը 13:30-ի դրությամբ` ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 100 քաղաքացի Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Ձերբակալվել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել Ժամը 12:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է տարվել 33 քաղաքացի Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի են ենթարկել, դատախազությունը մեկնաբանություն է տարածել ՄԻՊ-ը դատապարտել է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը Երևանում հավաքի ժամանակ տուժած քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն. ախտորոշվել է սալջարդ Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայում պոլիէթիլենը քայքայող մանրէներ են աճեցնում ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին Մխիթարյանը ժամանակին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Լիվերպուլ» Օսիպյանը չի արդարացնում աղջկա քիթը վնասած ոստիկանի գործողությունները Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մասնակիցները լարված իրավիճակ են ստեղծել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ Հայաստանի նախագահը ստորագրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի վայրից Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեկ անձ ձերբակալվել է «Ժամանակ». Իշխան Զաքարյանը որևէ պաշտոնի չի նշանակվի «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները չեն հրավիրվել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առիթով կազմակերպված խնջույքին «Հրապարակ». Վարչապետը պաշտոնական կայք ունի «Հրապարակ». Դատախազության կազմավորման 100 ամյակին նախկին դատախազները կլինեն կողք-կողքի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan