Դեսպան Թիան Էրլունը վստահ է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման հարցում

Դեսպան Թիան Էրլունը վստահ է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացման հարցում

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը վստահ է, որ հայ-չինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրի կառավարման նոր համակարգին անցում կատարելուց հետո ևս: Այդ մասին դեսպանը նշել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո: «Կարծում եմ, որ նոր պատմական իրադարձություն է, երբ երկիրը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին: Վստահ եմ, որ մեր բարեկամական հարաբերությունների հաջորդականությունը և կայունությունը կպահպանվի ու նոր պայմաններում կստանա էլ ավելի լավ զարգացում»,-  ասել է Թյան Էրլունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում