Հայաստանն իր օրինակով ցույց տվեց, որ անիմաստ չէ բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնելը

Հայաստանն իր օրինակով ցույց տվեց, որ անիմաստ չէ բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնելը

Հայաստանն իր օրինակով ցույց տվեց, որ գործնականում անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով, այլ ընդհակառակը՝ նման քաղաքականությունն օգտակար է տվյալ երկրի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների մասին պատմող «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմում:

«Չի կարելի հետխորհրդային երկրների առջև դնել կեղծ ընտրություն՝ լինել կամ Ռուսաստանի, կամ Արևմուտքի հետ: Դա բացարձակ գաղափարականացված, քաղաքականացված մոտեցում է, և այն, որ Հայաստանը պնդեց Եվրամիության հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք փաստաթղթերով ընդունում են իրավունքներն ու պարտավորությունները ինտեգրացիոն այլ գործընթացներում, ճիշտ ուղղությամբ արված քայլ էր»,- նշել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում