AM | RU
USD
EUR
RUB

Հայկական բանակի զինանոցն ունի աննախադեպ հագեցվածություն. ՀՀ ԶՈՒ զարգացման տասնամյակը

 
 

Բարեփոխվող բանակն անվտանգության երաշխավոր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին բավական ակտիվ քայլեր են ձեռնարկվել հայկական զինված ուժերի նոր զինատեսակների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ: Հայկական զինված ուժերի զինանոցը հարստացնելու գործընթացը կրում է շարունակական բնույթ և այս համատեքստում վերջին տարիներին բավական մեծ ուշադրություն է դարձվում նաև հայրենական ռազմարդյունաբերությանը, որի առանձին մշակումներ`ԱԹՕ, ավտոմատացված համակարգեր և այլն, բավական խոստումնալից են:

Հայկական բանակի զինանոցն ունի աննախադեպ հագեցվածություն և այսօր տիրապետում է այնպիսի զինատեսակների` Իսկանդեր, Սմերչ, Տոչկա-Ու համակարգեր և այլն, որոնք հնարավորություն են տալիս խոցել Ադրբեջանի տարածքի խորքերը և անգամ մայրաքաղաք Բաքուն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման և պաշտպանական համակարգի ամրապնդման խնդիրները եղել են նրա գլխավոր առաջնահերթությունները: Միևնույն ժամանակ այդ գերակայությունն իր մեջ ամփոփել է մի կողմից ՀՀ Զինված ուժերի զարգացման հստակ տեսլականը, մյուս կողմից՝ բանակի թույլ և ուժեղ կողմերի գիտակցումը: Այս ամենին թերևս էապես նպաստել և նպաստում է այն հանգամանքը, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն ունի ուժային կառույցներում աշխատանքի երկար տարիների փորձ, այլ նաև անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին, և ավելի լավ, քան որևէ մեկը գիտի թե՛ խաղաղության գինը, թե՛ հզոր բանակի կարևորությունը:

Պաշտպանական քաղաքականության հիմքում դնելով շարունակական զարգացման խնդիրը, պարբերաբար բարձրացվել են բանակի համար սահմանված նշաձողերը: Հզոր, ինտելեկտուալ, ժամանակակից բանակի տեսլականի կյանքի կոչման նպատակով ուշադրության կենտրոնում է ինչպես Զինված ուժերի հմտությունների, կարողությունների զարգացման և կատարելագործման, այնպես էլ զինատեսակների արդիականացման գործընթացը: Հատկանշական է, որ այս տարիներին լիովին նոր մակարդակի է բարձրացել ռազմական զորավարժությունների անցկացման փորձը՝ թե՛ դրանց սցենարների, թե՛ ընդգրկման առումով: Բավական մեծ ուշադրություն է դարձվել նաև միջազգային փորձի փոխառմանը, ինչին էապես նպաստում են տարբեր բազմակողմ զորավարժությունները, որոնց Հայաստանը ներգրավված է որպես ՀԱՊԿ անդամ և որպես ՆԱՏՕ-ի գործընկեր:

Հատկանշական է, որ վերջին տասնամյակն աչքի ընկավ նաև նրանով, որ Ադրբեջանը, չկարողանալով բանակցային սեղանին միակողմանի զիջումներ կորզել հայկական կողմից, որդեգրեց հայկական կողմի վրա սահմանային լարվածությամբ ճնշումներ գործադրելու գործելաոճ: Սա, բնականաբար, չէր կարող մնալ անհետևանք, և հրապարակային հայտարարվեց, որ ադրբեջանական սադրանքներին պատասխանը լինելու է ոչ համարժեք և պատժիչ բնույթի, քանզի միայն նման կոշտ քայլերն են սթափեցնում Բաքվին:

Նախագահը մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է, որ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն միաժամանակ պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ադրբեջանական իշխանությունների արկածախնդրության գագաթնակետը դարձավ Արցախի նկատմամբ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան, որը բավական լուրջ մարտահրավեր էր հայկական զինված ուժերի համար: Ինչպես հետագայում հայտնի դարձավ, Ադրբեջանի բավական մանրամասն մշակված ծրագրով նախատեսվում էր բլիցկրիգով հասնել մինչև Ստեփանակերտ: Սակայն, շնորհիվ հայ զինվորի խիզախության և հրամանատարական կազմի գրագետ քայլերի՝ Արցախին զենքի ուժով տիրանալու Ալիևի ծրագրերը տապալվեցին: Այս ամենում, անշուշտ, բավական կարևոր դերակատարում ուներ նաև նախագահ Սերժ Սարգսյանը, քանզի նրա ռազմական փորձի և իրավիճակի սթափ գնահատման շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ կասեցնել թշնամուն և խուսափել հանրության շրջանում խուճապային տրամադրություններից:

Ապրիլյան պատերազմը նաև դարձավ բանակում առկա խնդիրների վերհանման, նոր իրողություններին և մարտահրավերներին համապատասխան բարեփոխումների իրականացման առիթ: Բոլոր սահմանային դիրքերի ամրապնդումը, կահավորումը, հետախուզական միջոցների ուժեղացումը, տեսախցիկների և գիշերային տեսանելիության համակարգերի տեղադրումը, թերևս, իրականացված բարեփոխումների ամենատեսանելի մասն է: Չնայած կատարված քայլերին՝ երկրի բարձրագույն ղեկավարության մոտ առկա էր անվտանգության ոլորտում առավել խորքային բարեփոխումների անհրաժեշտության գիտակցումը, ինչի արդյունքում շրջանառության մեջ դրվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը:

Նախագահի հանձնարարությամբ մշակվել և կիրառման մեջ է դրվել ՀՀ զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը, որն աննախադեպ է թե՛ իր ժամանակային ընդգրկմամբ, թե՛ թիրախային բնույթով: Ըստ էության, ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը հանդիսանում է «Ազգ-բանակ» հայեցակարգի կյանքի կոչման ճանապարհային քարտեզը:

Ծրագիրն ունի հաջողելու և Զինված ուժերի ոլորտում թռիչքաձև զարգացում ապահովելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Ավելին՝ արդեն իսկ իրականացված քայլերը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխումը Դիլիջան, պայմանագրային ծառայության երկու նոր «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի ներդրումը, բանակն առավել թափանցիկ դարձնելու նոր, լայնամասշտաբ «Դիտակետ» ծրագրի մեկնարկը, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծումը, սոցիալական ապահովության նոր փաթեթի մշակումը ևս մեկ անգամ փաստում են, որ հայ զինվորի և հայկական Զինված ուժերի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, քանզի հենց նա է Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը:

 

Լրահոս
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է «Հրապարակ». Դատախազությունում բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը «Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները ՀՀ Ազգային ժողովի բակում նշվում է Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանը Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan