AM | RU
USD
EUR
RUB

Ինչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը

 
 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վերջին օրերին ռուբլու արժեզրկումը պայմանավորում է ավելի շատ դոլարի և եվրոյի փոխարժեքների կայունացմամբ ու արժևորմամբ, ինչը նախկինում գրանցված արժեզրկման հետ զուգահեռներ անցկացնելու առիթ չի տալիս: «Ընդհանուր առմամբ` Ռուսաստանի տնտեսությունը վերջին շրջանում կայուն զարգացումների մեջ է ու, կարծում եմ, որ դա դեռ կշարունակվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից մի շարք ռուս գործարարների և պաշտոնատար անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ դրանից Հայաստանը կարող է միջորդավորված բացասական ազդեցություն կրել: «Չեմ կարծում, որ դրանից մեծ ազդեցություն կարող է լինել, քանի որ, ըստ էության, չկան այդպիսի նախագծեր, որոնցում Հայաստանի մասնակցությունը խնդիր առաջացնի Միացյալ Նահանգների կառավարության համար: Հայաստան-Միացյալ Նահանգներ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են: Ուզում եմ հիշեցնել, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելիս էլ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտեցել ՀՀ-Իրան զարգացման հեռանկարներին»,-ասաց տնտեսագետը:

Այնուամենայնիվ, ՌԴ-ում գործող առանձին անձինք, ծագումով հայ գործարարներ կարող են այդ պատժամիջոցներից անմիջական վնասներ կրել: «Իսկ Հայաստանը հետագա միջնորդավորված բացասական ազդեցություններից զերծ մնալու համար պետք է ձևավորի ազգային օրակարգ ու հնարավորինս բազմազանեցնի թե ՀՆԱ ներքին արդյունքի կառուցվածը, թե արտահանման կառուցվածքը»,-ասաց Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ անհրաժեշտ է բացառել կախվածությունը մեկ առանձին ճյուղից ու երկրից:

Նրա խոսքով` փորձը ցույց է տվել, որ ռուսական ռուբլու անկման պայմաններում ընկնում է գնողունակությունը հատկապես արտահանվող ապրանքների դեպքում, ինչն էլ հանգեցնում է հայկական ապրանքների ավելի դանդաղ ու քիչ քանակներով իրացվելուն:

ԱՄՆ-ն ապրիլի 6-ին հայտարարել է 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնյաների ու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: Ապրիլի 10-ի դրությամբ դոլարի փոխարժեքը գերազանցել է 63 ռուբլին, իսկ եվրոն բարձրացել է մինչև 78 ռուբլի:

Լրահոս
Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է «Հրապարակ». Դատախազությունում բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը «Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները ՀՀ Ազգային ժողովի բակում նշվում է Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանը Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan