Բրազիլիայում առնվազն 23 մարդ Է սպանվել բանտից փախուստի փորձի ժամանակ

Բրազիլիայում առնվազն 23 մարդ Է սպանվել բանտից փախուստի փորձի ժամանակ

Բրազիլիայի Բելեն քաղաքում ապրիլի 10-ին առնվազն քսաներեք մարդ Է սպանվել բանտից կալանավորների զանգվածային փախուստի փորձի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Պարայի նահանգի հասարակական անվտանգության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ սկսված փոխհրաձգության հետեւանքով զոհվել են մեկ բանտապահ եւ 22 բանտարկյալ: Globo ալիքի տեղեկատվությամբ՝ կան նաեւ վիրավորներ:

Փախուստը հանգամանորեն պլանավորված Է եղել: Դրսից լավ զինված մարդկանց խումբը հարձակվել Է բանտի շենքի վրա՝ օգտագործելով պայթանյութ եւ հրազեն: Կալանավորների հանցակիցները մի տեղում պայթեցրել են պատը: Կալանավորները նույնպես զինված են եղել: Բրազիլիայի Ազգային դատական խորհրդի տվյալներով՝ 2018 թվականի փետրվարին բանտում եղել Է 660 կալանավոր, ինչը գերազանցում Է այդ կալանավայրի հնարավորությունները, որը նախատեսված Է ընդամենը 432 մարդու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում