ՀՀ նախագահը խորհրդականների է նշանակել

ՀՀ նախագահը խորհրդականների է նշանակել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 11-ին ստորագրել է հրամանագիր Արա Ալեքսանյանին հասարակական հիմունքներով Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Համլետ Գասպարյանը ևս նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում