ՀՀԿ ԳՄ-ն կուսակցության խորհրդին կառաջարկի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին

ՀՀԿ ԳՄ-ն կուսակցության խորհրդին կառաջարկի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին

Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է , թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում