«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը մտնում է շոու-բիզնեսի դաշտ

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը մտնում է շոու-բիզնեսի դաշտ

«Հրապարակ»-ը գրում է. «Շաքարի, դեղերի, տեքստիլի, խանութների մոնոպոլիան ձեռքն առած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը որոշել է մտնել նաև շոու-բիզնեսի դաշտ, այնտեղ ևս դառալ մոնոպոլիստ: Սկզբնական շրջանում նա կդառնա Սոնա Ռուբինյանի մենահամերգների հովանավորը, որից հետո կմտնի ողջ դաշտը: Հայտնի «մտավորականը» սկսում է Սոնայից («Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթող), որովհետև քրոջ որդին` Էդգարը, նշանվել է Սոնայի քրոջ հետ, իսկ Լիմինդրովիչը Շուրա Բալագանովի նման սիրում է «արդար բաժանել»․ տեքստիլը` մի դստերը, հիվանդանոցները` մյուս դստերը, իսկ շոու բիզնեսը` քրոջը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում