«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը հանդիմանել է Գևորգ Գորգիսյանին թաշկինակով քիթը ծածկելու համար

«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը հանդիմանել է Գևորգ Գորգիսյանին թաշկինակով քիթը ծածկելու համար

«Հրապարակ»-ը գրում է. ««Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանի աշխատասենյակ մտանք այն պահին, երբ Էդմոն Մարուքյանը հանդիմանում էր Գևորգ Գորգիսյանին` դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել, որ մի հատ էլ դա դառնա քննարկման առարկա: «Ալերգիա ունեմ, ծուխ չեմ կարողանում շնչել»: «Ընչի ընդդիմադիր մարդն ալերգիա՞ կունենա»,- չէր հանգստանում Մարուքյանը:

Ասել էիք, թե տեղյակ չեք, որ «ՔՊ»-ն նման ակցիա է անելու. կարո՞ղ ենք ասել, որ ծխաց ոչ միայն ԱԺ-ն, այլև «Ելքը», այսինքն` ձեր միջև կամուրջներն այրվեցին՝ հարցրինք Թանդիլյանին։ «Ամեն ինչ քննարկման թեմա է»: Ե՞րբ եք քննարկելու։ «17-ից հետո. կփորձենք ստանալ մեկնաբանություններ»: Ապահարզա՞ն կլինի։ «Եզրակացնելը Ձեր իրավունքն է, ես նման բան չասացի»: Փաշինյանը մեզ ասել է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու թեման փակված չէ, ե՞րբ եք առաջադրելու՝ հարցրինք Մարուքյանին։ «Դեռ չգիտեմ, եթե ասել ա, որ փակված չի, ուրեմն փակված չի»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում