Կառավարության դռնփակ նիստը ծանրաբեռված էր և բուռն քննարկումներով. Սուրեն Կարայան

Կառավարության դռնփակ նիստը ծանրաբեռված էր և բուռն քննարկումներով. Սուրեն Կարայան

Հայաստանի կառավարության դռնփակ նիստն անցել է ծանրաբեռնված օրակարգով և բուռն քննարկումներով: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը: «Առաջին դռնփակ նիստի (մի քանի տարի դռնբաց անցկացումից հետո կառավարությունն անցավ նիստերի դռնփակ ռեժիմի- խմբ.) օրակարգը ծանրաբեռված էր, քննարկվել է 73 հարց, բուռն քննարկումներ տեղի ունեցան։ Խնդիրը նրանում չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել, միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Այսօրվա նիստն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ փակ էր, այլ նաև նրանով, որ լայն օրակարգ ուներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը:

Միաժամանակ, Կարայանն ասաց, որ առայժմ տարբերություն չի զգացել նիստերի բաց կամ փակ լինելու առումով։

Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն անցկացվել է դռնփակ ձևաչափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում