Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերացնել ճանապարհային նշանների անհամապատասխանությունները

Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերացնել ճանապարհային նշանների անհամապատասխանությունները

Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետի պաշտոնակատարը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև Ոստիկանության պետին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել և համաձայնեցնելով Ոստիկանության հետ՝ միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկիզբ և վերջ նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում