Կառավարության անդամներն ու մարզպետները Կարեն Կարապետյանին հաշվետվություն կներկայացնեն 2018-ի առաջին եռամսյակի վերաբերյալ

Կառավարության անդամներն ու մարզպետները Կարեն Կարապետյանին հաշվետվություն կներկայացնեն 2018-ի առաջին եռամսյակի վերաբերյալ

Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեությանը: «Կառավարության անցյալ շաբաթվա նիստի ընթացքում տրվեց հանձնարարական, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1-ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների կատարողականները, այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարների և ղեկավարների, ինչպես նաև մարզպետների կատարողականների, հաշվետվությունների ներկայացումը և զեկուցումը, ինչպես նաև ապահովել համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում