«Ծառուկյան» խմբակցությունն առաջիկայում կհայտնի դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ

«Ծառուկյան» խմբակցությունն առաջիկայում կհայտնի դիրքորոշումը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նիստ կգումարի, որի ժամանակ կքննարկեն իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուի հարցը: Այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադառնալով հարցին` սատարելո՞ւ են վարչապետի պաշտոնում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ ոչ:

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀԿ-ն միայն ապրիլի 11-ի երեկոյան է հայտարարել, որ վարչապետի պաշտոնում առաջադրելու են կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ուստի իրենք խմբակցությունում այդ հարցի շուրջ քննարկում դեռ չեն ունեցել: «Իմ կարծիքով առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կլինի այդ քննարկումը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ խմբակցության նիստ է լինելու: Կքննարկենք վարչապետի թեկնածության հարցը, մեր որոշումը կկայացվի, և մեր քվեարկությունը դուք կտեսնեք»,- ասաց Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում