Թրամփը Սիրիային հարվածելու որոշում դեռևս չի կայացրել

Թրամփը Սիրիային հարվածելու որոշում դեռևս չի կայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս Սիրիային հարվածելու որոշում չի կայացրել: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ին, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների ընթացքում:

«Նախագահը դեռևս այդ որոշումը չի կայացրել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել լրացուցիչ հարցերի՝ հայտարարելով, որ չի ցանկանում այդ թեմայով սպեկուլյացիաների դիմել:

Ավելի վաղ Արևմուտքը պաշտոնական Դամասկոսին մեղադրել էր Հարավային Գուտայում քիմիական հարձակում գործելու մեջ, ինչից հետո Թրամփը զգուշացրել էր հրթիռային հարվածներ հասցնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում