Բաղանիս համայնքի մոտ հակառակորդը կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա

Բաղանիս համայնքի մոտ հակառակորդը կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա

Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները։

Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում