Ոստիկանությունը կոչ է անում հավաքի մասնակիցներին հարգել համաքաղաքացիների հանգստի իրավունքը

Ոստիկանությունը կոչ է անում հավաքի մասնակիցներին հարգել համաքաղաքացիների հանգստի իրավունքը

 ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 07.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: 

«ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում:
ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներից ակնկալում է գիշերային ժամանակ ձեռնպահ մնալ աղմուկով ուղեկցվող գործողություններից, հարգել մեր համաքաղաքացիների հանգստի իրավունքը, և չխաթարել հավաքի վայրի հարակից շենքերի բնակիչների անդորրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում