ՌԴ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է. Լավրով

ՌԴ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այդ ամենի հետևում կանգնած են մի պետության հատուկ ծառայություններ, որը կանգնած է հակառուսական արշավի առաջին շարքերում:

Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների խումբը: «այդ խումբը, իմ կարծիքով, Դամասկոս կհասնի վաղն առավոտյան, և մենք հույս ունենք, որ նրանք առանց դանդաղելու Դումա կմեկնեն, որտեղ քիմիական զենքի, քլորի կիրառման որևէ ապացույց այդ տարածքները հետախուզած մեր մասնագետները չեն հայտնաբերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում