«Հրապարակ». Ինչ են խոսել Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն ու Կարեն Կարապետյանը

«Հրապարակ». Ինչ են խոսել Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն ու Կարեն Կարապետյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Հանրային խորհրդի անդամ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հանդիպել է վարչապետի պաշտոնակատար, ապագա փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Սաֆարյանը վարչապետի պաշտոնակատարի հետ խոսել է Աջափնյակի թունելի կառուցման անհրաժեշտության, Ջաջուռի թունելը նորոգելու, այն առավել անվտանգ դարձնելու մասին, քանի որ 100 տարուց ավելի է՝ կառուցվել է, և կարիք կա թունելի անվտանգ շահագործման համար միջոցառումներ իրականացնել։ Հաջորդը եղել է Դիլիջան-Իջևան երկաթգծի վերագործարկման հարցը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում