Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն:

Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն այս տարի անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով ընդունվել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարան: Մեր գրոսմայստերը ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմի մեջ, որն օրեր առաջ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ԱՄՆ ուսանողական առաջնությունում և նվաճեց գլխավոր մրցանակը՝ ԱՄՆ Նախագահի գավաթը: Եզրափակչում Գաբուզյանի թիմը հաղթանակ տոնեց վերջին 5 տարիների չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ: Հաղթանակում մեծ էր Գաբուզյանի ավանդը, ով իր բոլոր պարտիաներն ավարտեց հաղթանակով: Բացի Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը, Կամիլ Դրագունը և Կառլոս Անտոնիա Ալեխանոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում