Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ է անում. Պուտինը՝ հարձակման մասին

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ է անում. Պուտինը՝ հարձակման մասին

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարված են հասցրել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին` խախտելով ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կանոնները: Այն հարձակում էր ինքնիշխան պետության դեմ, որը ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում է»,-ասված է Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում