Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Հովհաննիսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, ան­սպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։

«Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական, կազմակերպչական և ման­կա­վարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պե­տա­կան ատյանների կողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գի­տա­կան ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձեր վաստակի և ճանաչ­ման»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում