Տիգրան Հակոբյանն անընդունելի է համարում «Հանրային ռադիո»-ի շենք բռնի կերպով ներխուժելը

Տիգրան Հակոբյանն անընդունելի է համարում «Հանրային ռադիո»-ի շենք բռնի կերպով ներխուժելը

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանն անընդունելի է համարում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից «Հանրային ռադիո»-ի շենք բռնի կերպով ներխուժելու փաստը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Հանրային ռադիո»-ի շենք բռնի կերպով ներխուժելը, պահանջներ ներկայացնելը համարում եմ անընդունելի, դատապարտելի արարք: Ադեկվատ մարդկանց համար հավելյալ փաստարկներ բերելու, կարծում եմ, անհրաժեշտություն չկա…»,- գրել է Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիայի հրապարակից քայլերթի մասնակիցներն ապրիլի 14-ին քայլեցին Սայաթ-Նովա փողոցով: Ընթացքում նրանք շարժվեցին Հանրային ռադիոյի շենք և ներխուժեցին եթերային՝ կոտրելով դռներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում