Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ. որոշ շրջաններում թաց ձյուն է տեղալու

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ. որոշ շրջաններում թաց ձյուն է տեղալու

Հայաստանի տարածքում ապրիլի 15-ի ցերեկը՝ Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում