Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակելԲաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրկին կրակոցներ է արձակելԲաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը մարտի 15ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ շատ երկար չեն կրակել: «Մի քանի օր առաջ, երբ հակառակորդը կրակ արձակեց նույն ուղղությամբ, այդ ժամանակվանից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր է: Այդ հատվածում համապատասխան ցուցանշաններ կան` շրջանցելու համար, ուղղակի, երբեմն ժողովուրդը փորձում էր այդպես անցնել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ կրակոցները եղել են հատուկենտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում