Փաշինյանի կողմնակիցների և վարորդների նյարդերը տեղի են տալիս. բախում Հերացի փողոցում

Փաշինյանի կողմնակիցների և վարորդների նյարդերը տեղի են տալիս. բախում Հերացի փողոցում

Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկում, որտեղ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակել են երթևեկությունը, բախում տեղի ունեցավ հավաքի մասնակիցների և վարորդների միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարորդները հորդորեցին բաց անել ճանապարհը և թույլ տալ իրենց անցնել, սակայն հավաքի մասնակիցները նշեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը:

Մի խումբ վարորդներ դուրս եկան մեքենաներից և հրմշտոց սկսվեց նրանց և հավաքի մասնակիցների միջև: Մեքենաներից մեկը ճեղքեց հավաքի մասնակիցների պատը և անցավ նրանց միջով:

Ներկայում իրադրությունը համեմատաբար հանգիստ է, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարակից հատվածից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ երթևեկությունը կանգնած է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում