Երևանի քաղաքապետարանը կոչ է անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու և դրանք վնասելու քայլերից

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու և դրանք վնասելու քայլերից

Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքում հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր: Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում