AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանն ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը դրական է համարում Հայաստանի ակտիվ զարգացման տեսանկյունից

 
 
 

Հայաստանը ձգտում է հետխորհրդային տարածաշրջանում ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին՝ այդպիսով բազմապատկելով աճի հնարավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ շահեց Հայաստանը 2015 թվականին Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ Սարգսյանն ընդգծել է երկու հանգամանք: «Հայաստանը մշտապես հետաքրքրված է եղել ինտեգրացիոն գործընթացներով, քանի որ դրանք օգնում են ավելի ակտիվ զարգանալ: Երկրորդը, մենք մշտապես հետաքրքրված ենք բոլոր երկրների հետ սերտ հարաբերություններով»,- ասել է նա:

ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին միանալով՝ Հայաստանը դարձել է մեծ՝ 170 միլիոնանոց շուկայի մաս: «Այստեղ լավ աշխատանքի պարագայում հնարավոր է լինել մրցունակ և շահել դրանից: Ամեն դեպքում, արդեն 2016 թվականին մենք տեսանք դրական փոփոխություններ. ապրանքաշրջանառության աճի ցուցանիշը երկնիշ էր: Իսկ 2017 թվականին ԵԱՏՄ անդամների հետ մեր ապրանքաշրջանառությունը աճեց գրեթե 26 տոկոսով: Մեր արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճեց թե՛ 2016 թվականին (53.7 տոկոս), թե՛ 2017 թվականին (41 տոկոս): Սրանք լավ ցուցանիշներ են: Չեմ ասում, որ իրադրությունն իդեալական է: Կազմակերպությունը դեռևս կայացման փուլում է: Եվ բոլոր խոչընդոտները չեն, որ հանվել են ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման ճանապարհից: Սակայն 2-3 տարիների ընթացքում որևէ կազմակերպություն երբևէ չէր կարողանա հասնել կատարելության: Շարունակելու ենք աշխատել»,- նշել է Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանից որ ապրանքներն են ամենապահանջվածը ԵԱՏՄ շուկաներում և մասնավորապես Ռուսաստանում՝ նա ասել է, որ այդ ցուցակն իրականում բավականին մեծ է: «Բանջարեղենները, մրգերը՝ ինչպես թարմ, այնպես էլ մշակված, հանքային ջուրը, գինին, կոնյակը, մշակված ալմաստը, ոսկերչական իրերը, տրիկոտաժը, ծխախոտային ապրանքները, ինչպես նաև դեղագործական ապրանքները, լեռնահանքարդյունահանման ոլորտի արտադրանքները: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ՀՆԱ 37 տոկոսը բաժին է ընկնում ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, դա լավ ցուցանիշ է»,- հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը: Նա հայտնել է, որ Հայաստանն իր առջև դրել է նպատակ՝ մինչև 2022 թվականը հասնելու ապրանքների 40-50 տոկոս, իսկ 2030-ին՝ մինչև 50 տոկոս արտահանման:

Սարգսյանի համոզմամբ՝ դա երկրին կտա մակրոտնտեսական կայունություն: «Բացի այդ, փոխվում է տնտեսության կառուցվածքը: Աճել է արդյունաբերության և ծառայությունների ոլորտի մասնաբաժինը: Նման միտումները շատ օգտակար են, և կարծում եմ, որ այստեղ ներուժն ամբողջությամբ չի ռեալիզացվել: Անգամ կարող եմ ասել, որ դեռևս մենք ռեալիզացրել են դրա միայն մի փոքր մասը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Լրահոս
ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ պետությունների զինուժի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նիստին Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Վարդան Արամյանը պատասխանել է հարցին՝ կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին Մեր նպատակներին հասնել կարելի է խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով. Լևոն Արոնյանը՝ վերջին իրադարձությունների մասին Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը «Ժամանակ». Ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, բայց եթե 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք. Ա. Կարապետյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Սերժ Սարգսյանը կուսակիցներին հորդորել է առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը ՀՀ ՔԿ-ն ծառայողական քննություն է նախապատրաստում հավաքում քաղաքական հայտարարություն արած քննիչի նկատմամբ Ուրուգվայի և Արգենտինայի նախագահները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ուղերձներ են հղել Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan