AM | RU
USD
EUR
RUB

Մենք կարեւորում ենք Արցախ այցերի ակտիվացումն ու Արցախի միջազգայնացումը

 
 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին հանդիպել է ռուս հրապարակախոս, «Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիա» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի եւ Պավել Ֆլորենսկու տուն-թանգարանի տնօրեն Մարիա Տիխոնովայի հետ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին Ստեփանակերտում կայացած ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված «Քաղաքակրթությունը եւ մարդը» խորագրով միջոցառմանը: Նշենք, որ հայկական արմատներ ունեցող Պավել Ֆլորենսկին (ծագումով Ղարաբաղից) անջնջելի հետք է թողել ռուսական փիլիսոփայական մտքի եւ աստվածաբանական ոլորտի զարգացման վրա, նրան անվանել են ռուսական դա Վինչի:

Արմեն Աշոտյանը կարեւորել է այն հանգամանքը, որ նախաձեռնողները միջոցառման անցկացման վայր են ընտրել Արցախը: Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները եւ փոխայցերը հաճախակի կլինեն, ինչն ազդակ կհանդիսանա դեպի Արցախ այցերի ակտիվացման, մարդասիրական կապերի ընդլայնման ու խորացման, Արցախի միջազգայնացման համար:

Նախաձեռնության հեղինակ Դենիս Դվորնիկովի համոզմամբ՝ այս նախագիծը կնպաստի, որպեսզի Արցախում բովանդակալից քննարկումներ ծավալվեն տարբեր երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների միջեւ: Մարիա Տիխոնովան կարեւորել է Արցախում Պավել Ֆլորենսկու հուշարձանի բացումը:

Կարեւորվել են արցախցի եւ ռուս ուսանողների պարբերական փոխայցերը, ինչը կնպաստի փիլիսոփայության, բանասիրության, պատմության, քաղաքագիտության եւ մի շարք այլ հարցերում փորձի փոխանակմանը եւ ճանաչողությանը:

Լրահոս
Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan