AM | RU
USD
EUR
RUB

Երևանում ապօրինի հավաքների և զանգվածային անկարգությունների փաստերով հարուցվել են քրգործեր

 
 
 

Հայաստանի Հանրապետության դատախազությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ապրիլի 13-ից Երևանում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, զանգվածային անկարգությունների փաստերով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Ապրիլի 16-ին առավոտվանից, շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները:

Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»:

 

Լրահոս
ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ պետությունների զինուժի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նիստին Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Վարդան Արամյանը պատասխանել է հարցին՝ կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին Մեր նպատակներին հասնել կարելի է խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով. Լևոն Արոնյանը՝ վերջին իրադարձությունների մասին Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը «Ժամանակ». Ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, բայց եթե 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք. Ա. Կարապետյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Սերժ Սարգսյանը կուսակիցներին հորդորել է առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը ՀՀ ՔԿ-ն ծառայողական քննություն է նախապատրաստում հավաքում քաղաքական հայտարարություն արած քննիչի նկատմամբ Ուրուգվայի և Արգենտինայի նախագահները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված ուղերձներ են հղել Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan