Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքը տեղափոխվեց Ֆրանսիայի հրապարակ

Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքը տեղափոխվեց Ֆրանսիայի հրապարակ

Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքը տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեխնիկան հնարավոր չէ տեղափոխել Բաղրամյան պողոտա, ուստի որոշվել է հանրահավաքն անցկացնել Ֆրանսիայի հրապարակում:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «ԵԼՔ» խմբակցության գործընկերների՝ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Մանե Թանդիլյանի, Գևորգ Գորգիսյանի և Արտակ Զեյնալյանի հետ:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում