Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյունը պատկանել է խաղաղապահ բրիգադին

Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյունը պատկանել է խաղաղապահ բրիգադին

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Արշակունյաց պողոտայում նկատված զինվորական շարասյանը: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շարասյունը պլանային միջոցառումներից վերադարձող խաղաղապահ բրիգադինն է:

«Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ՝ դեպի զորամասի մշտական տեղակայման վայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ նախարարի մամուլի քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում